Ծառայություններ
Էլեկտրաէներգիայի և էլեկտրամոնտաժային աշխատանքները հատուկ մոտեցում պահանջող գործունեության տեսակ են։ Այստեղ չի թույլատրվում անփութություն։ Էլեկտրական լարերի ճիշտ տեղադրումից է կախված ոչ միայն կենցաղային տեխնիկայի օգտագործման հուսալիությունը, այլև տան անդամների անվտանգությունը: Մենք սպասարկում ենք ոչ միայն բնակարաններ և գրասենյակներ, այլ նաև խանութներ, մասնավոր շենքեր, արտադրամասեր և արտադրական օբյեկտներ: Մենք պրոֆեսիոնալ ենք մոտենում մեր աշխատանքին և կատարում ենք էլեկտրամատակարարման ցանկացած աշխատանք։ Կատարում ենք բոլոր տեսակի էլեկտրամոնտաժային ծառայություններ։ Մեր թիմն ունի երկար տարիների փորձ և մասնագիտացված կրթություն։